17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շահութաբեր բիզնես է

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց ”Ներդրումային ծրագրի շրջանակներում ”Կագա գրուպ” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու” մասին նախագծին:

ՀՀ էկոնոմիայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց, որ այս ընկերությունը Կոտայքի մարզում նպատակ ունի ստեղծել ջերմոցային տնտեսություններ մոտ 3 հեկտար տարածքում: Ընկերության ընդհանուր ներդրումները կլինեն 1.3 մլրդ դրամ-ի չափով, ինչպես նաև կստեղծվի մոտ 60 աշխատատեղ:

Հարցի ներկայացումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ վերջին շրջանում արդեն նման 5 որոշում են կայացրել և ավելացրեց, որ ջերմոցային տնտեսությունը դարձել է ներդրումների համար բավականին հետաքրքիր ոլորտ:

”Մենք տեսնում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներմուծվում, ինչը շատ ողջունելի է ու պետք է շարունակենք խրախուսել, քանի որ առաջին երկու փորձը ցույց տվեց, որ շահութաբեր բիզնես է՝ և՛ աշխատատեղեր են ստեղծում, և՛ տարվա ամբողջ ընթացքում են աշխատում, ՛և արտահանման մեծ պոտենցիալ է ձևավորվում”,-շեշտեց նա:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ