07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Սեյսմիկ իրավիճակը Հայաստանում

Ս.թ. հուլիսի 11-ից մինչեւ 17-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից  1-ը (4 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 2-ը` (3-ից մինչեւ 5 բալ ուժգնությամբ) Իրանի Ահարի, իսկ 1-ը` (3 բալ ուժգնությամբ) Խոյի երկրաշարժերի հետցնցումներն են:

Հուլիսի 11-ին Թուրքիայի Կարս քաղաքից 10 կմ դեպի հարավ գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ: Հուլիսի 15-ին նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 14 կմ դեպի հարավ-արեւմուտք: Այդ օրը Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը գտնվում էր Լագոդեխի քաղաքից 18 կմ դեպի արեւմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Հուլիսի 15-ին Ատլանտյան օվկիանոսի հարավում` Հարավային Սենդվիչյան կղզիների մոտ տեղի ունեցած երկրաշարժի ուժն էր 7.3 մագնիտուդ: Հաջորդ օրը Պապուա Նոր Գվինեայի տարածքում գրանցվել է 6.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն: Հուլիսի 17-ին նույն ուժով երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի հարավում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Հուլիսի 17-ին Ալժիրի հյուսիսում գրանցված 4.9 մագնիտուդով երկրաշարժից վիրավորվել է 24 մարդ, մի քանի տներում կան ճաքեր:

 

“ՍՊԾ” գործակալություն

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ