07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Նախագահի քաղաքական հայտարարությունից բխող նախագիծ

ՀՀ-ում kկառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության հերթական նիստում: 

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը զեկուցեց, որ ներդրողը ”Գլոբալ Մեդիքլ Սոլյուշնս” ընկերությունն է: ”Սա այն հիմանարար ծրագրերից է, որ կառավարությունը հայտարարել է իր հիմնական առաջանահերթություններից մեկը, մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում ներդրողի կողմից ներկայացվել է ծրագիրը` 12-14 մլն դոլար, մոտ 150 մահճակալ, երկու հարյուր բարձր վճարվող աշխատատեղ է ապահովվում: Կառավարության կողմից մասնակցությունը լինելու է մեկ հեկտար հողատարածք հատկացնելը, որը ձևակերպելու են նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալում”,-նշեց նախարարը:

Ապա վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ սա Ազգային մրցունակության խորհրդի կարևորագույն ծրագրերից մեկն է, իսկ ներդրող ընկերությունն էլ բավական հայտնի է ամբողջ աշխարհում և այս բիզնեսով զբաղվում է աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` փորձառու ներդրող է:

”Սա բխում է այն քաղաքական հայտարարությունից, որ արել է հանրապետության նախագահը, մենք խրախուսում ենք 10 միլիոն և ավելի դոլար ներդրումը ՀՀ-ում այնպիսի ծրագրերում, որոնք ապահովում են ժամանակակից, բարձր վարձատրվող աշխատանքների ստեղծում և համահունչ են մեր կառավարության գերակայությունների հետ: Սա այդ ծրագրերից մեկն է, դրա համար մենք պատրաստ ենք քննարկել նաև հարկային արտոնությունների խնդիրը, և այսօր հուշագիր կստորագրենք ներդրողի հետ, որտեղ կֆիքսվեն մոտեցումները հարկային արտոնությունների հետ կապված”,-շեշտեց Տիգրան Սարգսյանը:

 Նկատենք, որ Կենտրոնը պետք է արտադրի ուռուցքային նորագոյացությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոակտիվ իզոտոպեր` ստեղծելով ռադիոդեղագործական և ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման կարողություններ: Արտադրված ռադիոնուկլիդներն ու ռադիոդեղագործական միջոցներն օգտագործվելու են կենսաքիմիական քննության և պատկերների մշակման համար: 

Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի և վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման և կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի և վիրաբուժության ներհիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ