20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Փլուզում Երեւանում, մարդիկ տարհանվել են

Մարտի 10-ին, ժամը 02:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկի (մեկ հարկանի) հատակը փլուզվել է և լցվել նկուղ, տուժածներ չկան. անրհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1960-ական թվակններին, 60 քմ) խոհանոցի (8 քմ) և հյուրասենյակի (16 քմ) երկաթբետոնե հատակը, տուժածներ չկան, առկա է փլուզման վտանգ:

Փրկարարները տարհանել են տան բնակիչներին (8 անչափահաս և 6 չափահաս):

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ