21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Այս հաշիվը մեզ չի գոհացնում. Արման Սահակյանն ավելին է սպասում /վիդեո/

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ”Շիրակը” սեփական հարկի տակ ոչ ոքի` 1:1 խաղաց Բելգրադի ”Պարտիզանի” հետ: Գոլերի հեղինակներ դարձան Դավիթ Հակոբյանը, ով բացեց խաղի հաշիվը, և  Վլադիմիր Վոլկովը:

Խաղից հետո ”Շիրակ” ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյան Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

”Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին հիանալի հանդիպում անցկացնելու համար: Ոչ ոքի խաղացինք, սակայն այս հաշիվը մեզ չի գոհացնում: Վստահ եմ պատասխան հանդիպմանը տղաները կցուցադրեն ավելին և կհաղթահարեն երկրորդ փուլի արգելքը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ