Ազատության հրապարակում կրքերը թեժանում են. կոչ Հայաստանի ազատամարտիկներին /վիդեո/
Այսօր՝ հուլիսի 17-ին 5 ազատամարտիկներ հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:Շուրջ 2 ու կես ժամ տևած զրույց- քննարկման ընթացքում ազատամարտիկները խոսել են իրենց տարիներ շարունակ մտահոգող սոցիալ -տնտեսական, ինչպես նաև բարոյական խնդիրների մասին:
“Այնպես պարզվեց, որ մեր ներկայացված հարցերը նորից ձգձգվում են ինչ-ինչ պատճառներով, բայց քանի որ էսօրվա օրով մենք նստած սպասում էինք մինչև մեր բոլոր պահանջները չբավարարվեն, մենք մտադիր չենք նստացույցից դուրս գալու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը (Մալական):
Կարեն Մելիքբեկյանը կոչ արեց Հայաստանի տարբեր մարզերում բնակվող ազատամարտիկ ընկերներին գալ և միանալ իրենց շարժմանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: