07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բռնարարքի զոհ Վահե Ավետյանը մինչ մահը բարեգործություններ է արել.հայրը շարունակում է որդու գործը

“Հարսնաքար” ռեստորանայաին համալիրում բռնության զոհ դարձած զինվորական բժիշկ Վահե Ավետյանը իր ապրած կարճատև կյանքի ընթացքում հասցրել է բազմաթիվ բարեգործություններ անել: Նրա արած գործը շարունակելու նպատակով Վահե Ավետյանի հայրը Գառնիկ Ավետյանը հիմնադրել է Վահե Ավետյանի անվան բարեգործական հիմնադրամ:

Հիմնադրամը գրանցվել է 2012 թվականի օգոստոսի 7-ին: Հիմնադրամի աշխատանքների  մասին  այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Գառնիկ Ավետյանը:

Հիմնադրամի համահիմնադիր Սուսաննա Մելքոնյանը խոսելով ֆոնդի ստեղծման մասին նշեց, որ կյանքի վերջին տարիներին Վահեն զբաղվել է բարեգործությամբ: Վերջին բարեգործությունը  “Զատիկ” մանկատան երեխաներին երաժշտական կենտրոն նվիրելն է եղել:

Գառնիկ Ավետյանը տեղեկացրեց, որ հիմնադրամը հիմնականում օգնում է զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին, ինչ-ինչ պատճառներեվ մահացած բժիշկների ընտանիքներին:

Գառնիկ Ավետյանը նշեց նաև, որ իրենց գործնեության մասին բոլոր հաշվետվությունները զետեղվում են հիմնադրամի կայք էջում:

Հիմնադրամը իր գրեթե մեկ ամյա գործնեութթյան ընթացքում խոշոր չափի դրամական օգնություններ է ցուցաբերել 4 ծայրահեղ կարիքավոր ընտանիքների:

Բացի անհատներից, հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում նաև բուժհիմնարկներին, հատկապես վերանորոգման կարիք ունեցող գյուղական համայնքների լաբորատորիաներին: Գառնիկ Ավետյանը հավաստեց, որ իրենց գործնեության մասին իմացողները նամակի տեսքով ներկայացնում են իրենց խնդիրները:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ