Աղոթելով հարց չի լուծվում, պետք է պատրաստվել պատերազմին. Հայազն
Այսօր՝ հուլիսի 17-ին Հայազն կուսակցության ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրին, որ իրենք կոչ-նամակով դիմել են ՀՀ ՊՆ-ն:
Հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում հայ երիտասարդներին պատրաստվելու պատերազմի` դասընթացներ անցնելով պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերում:
Հայազնը կոչ է անում նաեւ աշխատել կամավորական ջոկատների կազմման ուղղությամբ, քանի որ իրենց դիտարկմամբ` պատերազմը ամեն վարկյան կարող է սկսվել և հարկավոր է օր առաջ պատրաստվել դրան:
“Տիգրան Մեծ” գնդի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը նշեց, որ ժամանակին իրենց պայքարն էլ սկսվել է կամավորական ջոկատների կազմավորմամբ.”Աստված չանի, իհարկե, պատերազմ սկսվի, սակայն, սկսելու դեպքում հարկավոր է պատրաստ լինել: Կոչ կանեմ պաշտպանության նախարարությանը որ օժանդակի տղաներին, ծանոթացնի նրանց զենքի օգտագործման նրբություններին: կամավորը նա է, ով իր կյանքը չի խնայում, պատրաստակամ է իր կյանքը տալուն”:
Ազատամարտիկը կոչ է անում օլիգարխներին համագործակցել պաշտպանության նախարարության հետ. “Ժողովուրդը էսօր ժամի կարիք չունի, այդ փողերով կարելի է տեխնիկա գնել, միայն աղոթելով հարց չի լուծվում, բա որ ուզեն խփեն մեզ, պաշտպանվելա պետք”,- ասաց նա: