Տղա-տղա, աղջիկ-աղջիկ… ինչպես այստեղ ”Հանրապետականներն” են, ֆրանսիական խորհրդարանում էլ

”Ֆրանսիան էլ պատրաստ չէր, այնտեղ շարժումը միասեռականների դեմ չէր, միասեռականների ամուսնալուծությունների ու որդեգրման դեմ էր: Փարիզը մեկ միլիոն 400 հազար մարդ ոտքի հանեց, եկան Լիոնից, Մարսելից, մեծ ընդվզում էր, բայց քանի որճնշող մեծամասնություն և ինչ հարց ուզեն կանցնացնեն օրենքով, այդպես էլ այնտեղ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը` ի պատասխան մեր հարցի, թե արդյոք Հայաստանում կբարձրանա բողոքի ալիք այնպես, ինչպես Ֆրանսիայում էր, եթե ԱԺ-ում սկսի քննարկվել Խտրականության դեմ պայքարի մասին օրենքը:
Նշենք, որ որոշ քաղաքագետներ ու հասարակության այլ ներկայացուցիչներ ասում են, որ այս օրենքն իրենից ենթադրում է միասեռականների հարաբերություններն օրինականացնող փաստաթուղթ:
Իսկ Ֆրանսիայում սրա դեմ պայքարը մեծ ալիք ստացավ: Սակայն ինչպես նշեց Վարդան Պետրոսյանը, սոցիալիստները ճնշող մեծամասնություն են ֆրանսիական խորհրդարանում ու ընդունեցին այս օրենքը: ”Նրանք հաշվի չնստեցին այդ ցույցերի հետ, որ մարդիկ բողոքում են, նրանք չեն ուզում, պատրաստ չեն, հարց է պատրաստ կլինեն, թե չէ, մարդիկ պահանջում էին խոսել, քննարկել. չէ՞ որ վաղը այդ ցավալի արդյունքները մեր եկող սերունդը պիտի զգա իր մաշկի վար, նրանց գլխին է ջարդվելու”,-նկատեց Պետրոսյանը
: Նա նշեց, որ այդ օրենքը պարտադրեցին ֆրանսիական հասարակությանը, ինչպես պարտադրում են այն բոլոր օրենքներն ու ցանկությունները, որոնք ունեն գլոբալիզացիայի հետևու կանգնած մարդիկ:
”Ժողովրդին պարտադրում են այն ցանկությունները, որոնք ծնվում են համաշխարհայնացման, գլոբալիզացիայի ներքո”:
Ըստ դերասանի` այս օրենքը բոլոր ժողովուրդների համար էլ կործանարար է, ոչ միայն հայերի: ”Գլոբալիզացիայի պրոցեսներն ունեն կործանարար հետռևանք, վերացում, տղամարդկ, կին, ավանդույթ չկա, ամեն ինչ սվաղվում է ու դառնում պատի սվաղ, գյուղ, քաղաք ամեն ինչ վերացվում է”,-նշեց նա: Վերջինս վստահ է, որ օրենքի ընդունման դեպքում շատ հասկացություններ կորցնելու են իրենց արժեքը:
”Դպրոցում երեխաներն արդեն ուրիշ կերպ են ընկալելու տղա, աղջիկ, խրախուսվելու են սեռական հարաբերությունները ցածր տարիքում, տղա-տղա, աղջիկ-աղջիկ … ջախջախվում է ընտանիքը”:
Պետրոսյանն ասաց, որ այս կազմակերպությունները շատ լավ գիտեն, թե ուր են գնում և ինչպես հասնեն իրենց նպատակներին:
”Զուգընթաց փիլիսոփայական հոսանքներ են ծնվում, օրինակ` եթե ուզում ես ունենալ ուժեղ պետություն, պիտի ունենաս թույլ ընտանիք, և գալիս են մարդիկ ու փորձում են դա ապացուցել ու կարողանում են դա ապացուցել: Այնինչ եթե դու ունես թույլ ընտանիք, ունես թույլ պետություն ու դա բերելու է փլուզման”,-ասաց նա:
Իսկ ինչպես կլինի մեզ մոտ` Հայաստանում, Վարդան Պետրոսյանը չգիտի:
”Մեզ մոտ չգիտեմ ինչ կլինի, Ֆրանսիայում էլ չէին ուզում, բայց պարտադրեցին, հիմա թե ինչպիսի քաղաքական ճնշումներ կկիրառեն մեզ վրա, չեմ կարող ասել, ինչպիսի քաղաքական լծակներ ունեն մեր իշխանությունների վրա, ես չգիտեմ` ինչպիսին է մեր իշխանությունների փոխհարաբերությունը գլոբալիզացման հետ… շատ ծանր բան է, շատ”,-շեշտեց նա: