03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կաշառք են վերցրել «բանակից ազատելու» համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Նախնական տվյալներով՝ մի շարք անձինք, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարիքի հասած իրենց զավակներին ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարեկետումներ ստանալու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2016թ. հոկտեմբերից մինչեւ 2017թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, Երեւանի երկու բնակչի տրամադրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, որի դիմաց վերջիններս համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով իրականացրել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետումներ ստանալու հարցերը:

Դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. փետրվարի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունը մարտի 1-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության եւ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա երկու անձի մեղադրանք է առաջադրվել եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

ՔԿ եւ ԱԱԾ քննչիների կողմից իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու եւ նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ