16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական զառանցանքները չի մեկնաբանում

Ազգային անվանտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել  ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությունը, թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագման որոշումը Հայաստանի վրա որոշակի պարտավորություններ է դնելու, և որ դա հանգեցնելու է տնտեսական որոշումներ ընդունելու հարցում ազգային ինքնիշխանության մասնակի փոխանցմանը: 

՛՛Ես չեմ ուզում ամեն մեկի հայտարարությունները մեկնաբանել, ես ուրիշ անգամ կանդրադառնամ այդ ամենին՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաղդասարյանը:

Լրագրողները ցանկանում էին մեկնաբանություն ստանալ նաև Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունների հետ կապված ևս /Ադրբեջանի Պ նախարարը հայտարարել է, թե Բաքուն նախապատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի-հեղ./: Բաղդասարյանը ամբողջական հարցը չլսած, արձագանքեց.

՛՛Ադրբեջանական զառանցանքները չեմ մեկնաբանում՛՛, ապա հեռացավ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ