26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատկերդ Ծառուկյանով կտրեմ. Իրավունք

ԱԺ-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Հրապարակվել են բոլոր ուժերի նախընտրական տեսահոլովակները: Դիտելով «Ծառուկյան», ՕՐՕ դաշինքների տեսահոլովակները, տպավորությունն այնպիսին է, որ տեսահոլովակներն ու քարոզարշավը ընթանալու են անձերի շուրջ: Անձնապաշտությունը ցայտուն դրսեւորվում է «Ծառուկյան» դաշինքում:

3 րոպեանոց տեսահոլովակում միայն ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Եթե ԲՀԿ-ը միայնակ մասնակցեր ընտրություններին, ինչ-որ իմաստով կարելի է հասկանալ տեսահոլովակի բովանդակությունը: Բայց դաշինքով հանդես գալու դեպքում հարց է առաջանում` ինչու դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները ընդգրկված չեն: Ավելին` «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված գրեթե բոլոր թեկնածուների նախընտրական պաստառներում անպայման երեւում է ԲՀԿ-ի ղեկավարը:

Թերթը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց` ո՞ւմ մտահղացումն է եղել ռեյտինգային թեկնածուներին Գագիկ Ծառուկյանի հետ պաստառներում պատկերելը: Հստակ պատասխան ԲՀԿ-ականը չտվեց: «Կարող էինք միայնակ ներկայանալ, բայց նպատակարհարմար է Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկարվելը, քանի որ նրա վարկանիշն ավելի բարձր է: Ընտրողների համար դա հասկանալի կլինի, եւ ավելի շատ ձայն կստանանք»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

– Այսինքն` Դուք ձեր ընտրատարածքում առանց Գագիկ Ծառուկյանի անհրաժեշտ թվով ձայներ չե՞ք ստանա:

– Ծառուկյանի հետ կստանամ բազմապատիկ:

– Փաստորեն, «Ծառուկյան» դաշինքը մեկ անձի պաշտամունք է, ոչ թե դաշինք:

– Կարծում եմ` դա Ծառուկյանի մեղքը չէ, այլ նրա առավելությունը, որ ժողովուրդը նրան սիրում է:

– Դաշինքի նախընտրական տեսահոլովակում միայն Գագիկ Ծառուկյանն է երեւում: Ինչո՞ւ դաշինքի մյուս քաղաքական ուժերը տեսահոլովակում չեն երեւում:

– Դաշինքը ձեւավորվել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործչի, քաղաքացու շուրջ եւ դա անգամ սոցիոլոգիական հարցումներն են փաստում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ