Փակ սահմանները թանկացնում են ապրանքները. Հայոց աշխարհ
Անկախ նրանից, թե Հայաստանի գործընկերային հարաբերությունները ինչպես կզարգանան Եվրամիության կամ Եվրասիական միության հետ, առաջնահերթ է մնում հաղորդակցության ուղիներին եւ սահմաններին առնչվող խնդիրը։
Եթե մեկը անմիջականորեն կապված է Աբխազական երկաթգծի, ապա մյուսը՝ հայ-թուրքական սահմանի փակ լինելու հետ։ Այս պայմաններում տնտեսական համագործակցությունը ինչպես Եվրամիության, այնպես էլ Մաքսային միության շրջանակներում չի կարող տալ այն արդյունքը, ինչն ակնկալվում է։
Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհը”:
Ուստի այդ միությունների շրջանակներում համագործակցություն սկսելուց առաջ հարկ է մտածել հաղորդակցության ուղիների վերականգնման եւ սահմանների բացման մասին։ Հայտնի է, որ Եվրամիության շրջանակներում որը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ պայմանագիրը ենթադրում է Հայաստանի համար արտաքին շուկաներում արտոնյալ առեւտրային պայմանների ապահովում
Այլ կերպ ասած, տեղական արտադրանքի համար բացվում են իրացման նոր եւ մեծածավալ հնարավորություններ։ Սակայն նման շուկաների տրամադրումը հայաստանյան արտադրանքին անիմաստ է, եթե այն շարունակելու է չդիմանալ արտաքին մրցակցությանը։
Դրա համար անշուշտ կան շատ պատճառներ։ Սակայն հիմնականը փակ սահմանների կամ չգործող հաղորդակցության ուղիների գոյությունն է, որի պայմաններում էապես բարձրանում է հայաստանյան ապրանքների ինքնարժեքը։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: