Ծննդից հետո հանգիստ. Իրատես de facto
Կիրակի օրն Էջմիածնի “Վան” ռեստորանային համալիրում նշվել է գեներալ Մանվելի ծննդյան օրը. “Հանգիստ-շնորքով ծնունդ էր”,- ասացին ներկաները “Իրատես de facto”-ին: Օրինաչափորեն, գեներալին շնորհավորելու է գնում Սերժ Սարգսայնը. “Հա, եկել էր, համ էլ պարել է”:
Է՞լ ով կար: “Արգամիչը, Սեյրան Օհանյանը”: Խաչատուրովը կա՞ր.”Չկար, Արթուրն էր Աղաբեկյան` Ղարաբաղից”:
Բա ԲՀԿ-ի՞ց, Յուվեցի Կարոն կա՞ր: “Բայց Կարոն ի՞նչ ԲՀԿ. կար, Բելաջոյի Գրիշը չկար, Լֆիկն էր, հա, Հարություն Քուշկյանը ու Մանվելի բոլոր կռված ընկերները”:
Ի դեպ. գեներալ Մանվելի ծնունդով ավարտվեց ծննունդ-հարսանիքների սեզոնը հայոց քաղաքական իսթեբլիշմենտի համար: Սկսվեց հանգստյան սեզոնը: Իր ծնունդից անմիջապես հետո գեներալը կմեկնի Օդեսա, ուր ողջ կյանքում հանգստացել է, “ախպերները”, հարազատները հորդորել են` էս անգամ էլ Նիցցա, Վենետիկ։ “Չէ, Օդեսա”,- պնդել է օդեսասեր գներալը:
Ի դեպ, հուլիսի քսանից հետո էլ Սերժ Սարգսյանը կմեկնի հանգստի:
Հետաքրքիր այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում: