25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

« ․․․ առաջինն ինքն է նրա ոտքերը կոտրելու»․ Ուրիխանյանի փաստաբանի հայտարարությունը

Շահարկելով նախընտրական շրջանը` շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանն այս դատավարությունը վերածել է շոուի, որի ընթացքում փորձում է իբր իր անմեղության շուրջ հասարակության մեջ տպավորություններ ստեղծել: Հենց այդ կեղծավոր կեցվածքը չեզոքացնելու համար հիմա ընթերցում եմ սույն գործով որպես վկա անցնող փաստաբան Ռուզաննա Ազրոյանի ցուցմունքից հատված (քրեական գործ թիվ 59103216 Հ-7,Գ.Թ.147-151): Այն բերված է այս նույն գործի շջանակներում ձերբակալված Արտակ Գալստյանի խոսքերից.

«Սպասելի էր, որ Անին կարող է շորթման համար մի օր նման իրավիճակում հայտնվել, քանի որ Անին շորթող է: Անին նույնիսկ գնացել է Ռուսաստանի դեսպանատուն ՎՏԲ բանկի թեմայով ու  գումար պահանջել բանկի հետ կապված հոդվածներ չհրապարակելու համար»:

Արտակ Գալստյանն ավելացրել է, որ եթե կարողանա Անիին հանել, ապա առաջինն ինքն է նրա ոտքերը կոտրելու, քանի որ միայն նրա նման անասունը կարող էր փորձել ՎՏԲ-ի թեմայի մեջ փող աշխատել:  Իսկապես,  շահարկել  ազգի, պատերազմի,  հայ զինվորի արյան ու կյանքի թեմաներ  գումար ստանալու նպատակով ոչ մի հայ  մարդ,  առավելևս հայ կին պատկերացնել նույնիսկ չի կարող:

Ինչ վերաբերվում է մյուս մեղադրանքին`չնայած այն հանգամանքի, որ պատգամավոր Ուրիխանյանը, որպես քրեական գործով տուժող կողմ, ներողամտությամբ վերաբերվեց ամբաստանյալ Անի Հովհանիիսյանի նկատմամբ և հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, ո՛չ ամբաստանյալը յուրացրեց իրավապահ մարմինների կողմից իրեն տրված դասը, ո՛չ էլ նրա փաստաբանը գիտակցեց տուժողի մեծահոգությունը:

Նրանք շարունակեցին զզվանք առաջացնող զրպարտիչ, սուտ ու վիրավորող նյութերի հրապարակումը ամբաստանյալին պատկանող Անալիտիկ կայքում: Ուստի տուժողը ներգրավում է մի խումբ փաստաբանների, որոնք քայլ առ քայլ քրեական գործի յուրաքանչյուր դրվագով անցնելով, ապահովելու են դատաքննության  ընթացքում տուժող կողմի շահերի պաշտպանությունը:

Քննությանը ներկայացվել է տեսանյութ, որում ամբաստանյալը շատ կոնկրետ, պարզ հայերենով ստանում է հարց ուտալիս պատասխան իր կողմից շորթում անելու վերաբերյալ: Ամբողջ համացանցը հեղեղված է և այն տեսանյութով, որումԱնին հաստատում է սուտ ու զրպարտիչ հոդվածներ չգրելու դիմաց ամսական 300 000 դրամ պահանջը,  և  այն տեսանյութով, որում նրա օգնականը իր իսկ ցուցումով ստանում է այդ գումարը: Ընդ որում, վերցնում է այդ գումարը  ոչ թե ձեռքով, այլ թաքուն գրքի մեջ դնելով, իսկ  Անին, տեղեկանալով, որ տարածքում  Ազգային  անվտանգության  ծառայության աշխատակից կա,  հաղորդագրություն է գրում օգնականին, որ չվերցնի այդ գումարը:

Իսկ օգնականի ձերբակալությունից հետո անմիջապես վազում իր գրասենյակ,  հետին թվով, շեշտում եմ`  հետին ամսաթվով,  պատրաստում է պայմանագիր, որպեսզի այնուհետև ներկայացնի, թե իբր  պատրաստվում էր  այն կնքել Ուրիխանյանի հետ:

Այս ամենը ոչ միայն հանցագործի պահվածքի դասական  դրսևորում է, այլև չարամիտ կոծկողի ու կեղծ  ապացույցների մասնագետի գործողություն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ