Փողի կուսակցությունները պարտվելու են․ ՀԱԿ /տեսանյութ/
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը իր քարոզարշավը սկսել է Ապարանից։ Այստեղ դաշինքի առանցքային ցուցակով առաջադրված թեկնածուներից Գեւորգ Գեւորգյանն իր ելույթում նշեց, որ իրենց աջակիցները քաղաքական հարուստ կենսագրություն ու փորձ ունեցող մարդիկ են, եւ ինչպես հանրաքվեի ընտրության ժաանակ էին պայքարում, հիմա էլ նույն ոգեւորությաբ պատրաստ են պայքարելու, որ իրենց քաղաքական ուժը հաղթանակ գրանցի։
Մեկ այլ թեկնածու՝ Վարդան Մալխասյանը, նշեց, որ այս ընտրությունները բացառիկ են, քանի որ այլեւս նախագահական ընտրություններ չեն լինելու, իսկ ժողովուրդը քվեարկելիս պետք է առաջնորդվի կուսակցական գաղափարախոսությամբ, առաջարկված ծրագրերով։ Եւ եթե ժողովուրդը հենց այդ ուղղությամբ ճիշտ գնա, ապա հաջողությունն իրենց կողմը կլինի։
«Մեր կարգախոսը շատ հոգեհարազատ է մեր ժողովրդի մեծամասնությանը»,- նկատեց նա։
Դաշինքի մեկ այլ թեկնածու՝ Հովհաննես Հակոբյանը, ընդգծեց, որ չընտրված իշխանությունները փոխել են սահմանադրությունը, եւ սա ոչ թե Ազգային ժողովի կամ նախագահի ըտրություններ են, այլ Հայաստանի, Արցախի ապագայի։
«Մարդիկ կան, որ չեն ուզում մասնակցել, նեղված են, բայց միշտը մասնակցելն է»։
Մյասնիկ Մալխասյանն էլ ասաց, որ ՀԱԿ-ում եղած բոլոր մարդիկ նրանք են, ովքեր ծանր փորձության միջով են անցել, իսկ այսօր առաջադված թեկնածուները գերադասել են արժանապատվությունը։
«Դրա գինը, ոչ ոք ավելի լավ չգիտի, քան ազատամարտիկը։ Մենք շատ բարձր ենք գնահատում խաղաղության գինը, եւ ժողովուրդը պետք է գիտակցի, որ այս վեհ գաղափարը պայքարի է մտած փողի հետ։ Ու պարտություն պիտի կրեն փողի կուսակցությունները»։
Ելույթներից հետո նրանք այցելեցին Ապարանի՝ Ղարաբաղյան ազատամարտի զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրվեցին նրանց շիրիմներին։
Հիշեցնենք, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կարգախոսն է՝ Խաղաղություն, հաշտություն, բարի դրացիություն։
https://www.youtube.com/watch?v=qch7GRyL3Zs