24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանն աջակցում է Ուկրաինայի նախագահությունը ԵԱՀԿ-ում. ԱԳ նախարար

“Հայաստանն աջակցում է Ուկրաինայի նախագահությունն ու նախադրյալները ԵԱՀԿ-ում”: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԵԱՀԿ գործող նախագահ եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ այսօր Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսին, գրում է “Երկրամասը”:

Խոսելով 2 երկրների հարաբերություններից` նախարարը նշել է, որ չնայած ընդհանուր սահմանների բացակայությանը, 2 ժողովուրդներին կապում են մի քանի դար շարունակվող բարեկամական կապերը: “Հայաստանը շատ մեծ նշանակություն է տալիս Ուկրաինայի հետ հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը բոլոր ոլորտներում”,-նշել է ԱԳ նախարարը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածքային եւ միջազգային խնդիրներին, ԵԱՀԿ գործունեությանը, կազմակերպությունում Ուկրաինայի նախագահության ընթացքում ներկայացվող նախադրյալներին, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Իր հերթին Կոժարան հայտնել է, որ Երեւանում է եւ որպես ԵԱՀԿ նախագահ, եւ որպես Ուկրաինայի ԱԳ նախարար, այդ պատճառով էլ օրակարգը հագեցած է:

Սա Նալբանդյանի եւ Կոժարայի արդեն 3-րդ հանդիպումն էր կես տարվա ընթացքում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ