«Երդվյալ ազատամարտիկների միությունը» սատարելու է ՀՀԿ-ին
«Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին «Երդվյալ ազատամարտիկների միությունը» սատարելու է ՀՀԿ-ին»․- այսօր տեղի ունեցած ԵԱՄ 5-րդ համագումարում հայտարարել է նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո)։
«Սահմաններում տիրող այս լարված իրավիճակում, երբ երկիրը ներ է քաշված պատերազմի մեջ, բոլոր տեսակի ընդվզումները, որոնք կխաթարեն երկրի ներքաղաքական անդորրը, խստորեն դատապարտելին է։ Գիտակցել է պետք, որ հայրենի հողն արյուն է, և հայ ժողովուրդն իր միասնականությամբ միայն կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք։ Երկրում տիրող ամեն մի դժվարին իրավիճակ, դա լինի տնտեսական, թե սոցիալական, երբեք չպետք է դառնա պատճառ շեղվել այդ գիտակցությունից։ «Երդվյալ ազատամարտիկների միությունն» ապաքաղաքականացված կառույց է, չի պատկանում որևէ քաղաքական ուժի, բայց լինելով եկրի նվիրյալներով համալրված կառույց, չի կարող իր խոսքը, կողմնորոշիչ դերը չունենալ երկրի ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում»,-իր ելույթում նշել է Ռուբեն Գևորգյանը: