26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հոլանդիան արգելել է թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումը Ռոտերդամում

Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այս կապակցությամբ իշխանությունները ծրագրում են տարաբնույթ միջոցառումներ արտերկրում բնակվող թուրքերի շրջանում քարոզարշավ իրականացնելու համար: 

Ըստ թուրքական «Haberler»-ի՝ Հոլանդիայի վարչապետը դեմ է արտահայտվել թուրքական իշխանությունների այդ մտադրությանը՝ ասելով. «Հոլանդիայի հանրային հարթակները չեն կարող այլ երկրների համար քաղաքական արշավի ասպարեզ լինել: Դա մեզ համար անընդունելի է»:

Վարչապետը տեղեկացրել է, որ Անկարայից ստացել են հանրաքվեի հետ կապված միջոցառումներ անցկացնելու դիմում, բայց նշել է, որ մտադիր չեն համագործակցել այդ գործում: Եվ արդյունքում չեղարկվել է մարտի 11-ին Ռոտերդամում նախատեսվող միջոցառումը, որին պիտի մասնակցեր Թուրքիայի արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման դիրքորոշմամբ և արգելքով հանդես էին եկել Գերմանիան և Ավստրիան:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ