Իրանի նոր նախագահը “գառան մորթով գայլ է”. Իսրայելի վարչապետը չի բացառում, որ առաջինը կհարվածի Իրանին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն չի բացառում, որ Իսրայելն ԱՄՆ-ից շուտ կարող է հարվածել Իրանին, որպեսզի խանգարի Թեհրանին միջուկային զենք ստեղծել:
“Իրանի նոր նախագահը` Հասան Ռոուհանին, քննադատում է իր նախորդին` ասելով, թե նա “գառան մորթով գայլ է”, սակայն հենց ինքն է նույն ստրատեգիան կիրառում` ժպտում է եւ ռումբ ստեղծում: Որպես Իսրայելի վարչապետ` ես պատրաստ եմ ամեն ինչ անել` իմ երկիրը պաշտպանելու համար մի վարչակարգից, որն սպառնում է ոչնչացնել մեզ”,-ասել է Նետանյահուն ամերիկյան “CBS” հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ չի սպասի, մինչեւ որ արդեն շատ ուշ լինի եւ կոչ է արել միջազգային հանրությանը խստեցնել Իրանի դեմ պատժամիջոցները` դրանց հավելելով ռազմական ուժի կիրառման սպառնալիքները: Նա շեշտել է, որ “ամերիկյան եւ իսրայելական ժամացույցները տարբեր արագությամբ են շարժվում”:
Իսրայելի կառավարության ղեկավարը համոզված է, որ Թեհրանն արդեն շատ մոտ է ռումբի ստեղծմանը: