Եթե ապօրինություններ տեսնեն, չեն լռելու
«Ելք» դաշինքում չկան հակառուսական կամ հակաարևմտյան ուժեր. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ համար անպատկարեցնաելի է, որ մեկը ՀՀ-ում քաղաքական գործունեույթւոն ծավալի՝ ելնելով Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի շահերից: Մեզ համար կարևորագույնը ՀՀ-ի շահն է»,-հավելեց նա:
Դաշինքի մյուս ներկայացուցիչ Արամ Սարգսյանը հայտնեց, որ իրենց ծրագրում կա ԵՏՄ-ից դուրս գալու քայլը:
Հարցին, թե հավասար պայմաններում են իշխանության հետ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Հայաստանում ընտրական պրոցեսը սկսվել է 2012 թվականի մայիսի 7-ից, այսինքն՝ Ազգային ժողովի ընտրությունների հաջորդ օրը: Եթե նայենք այս տարիներն, ընդդիմադիր ուժերը հավասար հնարավորություններ չեն ունեցել իշխանության չափ, նրա իշխանության տակ գտնվող հեռուստաընկերություններից օգտվելու առումով և այլն: Ասել, որ մենք ունենք հավասար հնարավորություններ, վերցրեք ՀՀԿ-ի հայտարարագրերն ու նայեք՝ քանի շենք ինություն ունի, ու տեսեք, թե մյուս կուսակցություններն ինչեր ունեն իրենց հայտարարգրերում»:
Նա հավելեց՝ իրենց հիմնական մրցակիցն այն կոալիցիան է, որը կա, բայց եթե տեսնեն, որ այլ ուժ էլ է ցուցակագրումներ անում, որ գումար բաժանի, չեն լռելու:
Դիտարկմանը, թե ՕՐՕ դաշինքն էլ է բացառում նման բան, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե նման բան չի լսել. «Բայց մենք չենք բացառում իրենց կոալիցիա կազմելը ՀՀԿ-ի հետ»:
Արամ Սարգսյանը հավելեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ընտրակաշառք ընտրությունների ժամանակ բաժանել է ոչ միայն ՀՀԿ-ը: