Բերման ենթարկեք
Միհրան Պողոսյանի գրասենյակից մարդկանց զանգում, ասում են` ներկայացեք շտաբ: Քիչ առաջ ինձ էլ էին զանգել:
Ասում եմ` ինչի համար պետք է գամ շտաբ, ասում ա` գաս, կիմանաս:
-Չէ, կոնկրետ ասեք, թե ինչի համար եք կանչում, կարող ա անօրինական ա ձեր նպատակը, -ասում եմ:
-Բայց ի՞նչն ա անօրինական,-զարմանում է զանգողը:
-Բայց ի՞նչն է օրինական։ Չգիտեմ, մասնավորեցրեք ձեր նպատակը, հետո էլ, ասենք, ինչո՞ւ եք կարծում, որ պետք ա գամ, կամ իմ համարը, անուն-ազգանունը ձեզ որտեղի՞ց, էդ իմ անձնական տվյալներն են, կամ ո՞վ է ասել, որ ես էդքան պարապ եմ…
Չէ, ասենք, եթե մարդկանց հրավիրեն շտաբ` ներկայացնելու իրենց նախընտրական ծրագիրը, ու դա անենք շատ հարգալից տոնով ու հետն էլ բացատրեն նպատակը, ես էլ որոշեմ` գնամ` լսելու ազգը փրկելու Մ. Պողոսյանի նախընտրական ծրագիրը, դեռ էլի ոչինչ, բայց զանգում են, ասում` ներկայացեք շտաբ, կամ կգաք, կիմանաք` խի՞ ենք կանչում, կարծես պարտավոր ենք գնալ, կամ ներկայանալը ո՞րս է։ Էդպես լավ չէ, բերման ենթարկեք:
Մարիամ Մուղդուսյան