Ձեռքբերումները չեն ուշանա
Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը` անդրադառձավ վարչապետի այն հայտարարությանը, որ դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ քննարկումներ են եղել:
«Ինչպես հայտարարեց վարչապետը՝ այլընտրանք, կլինի, բայց այլընտրանքը չի վերաբերում միայն աբխազական երկաթգծին կամ Օսիայի ճանապարհին, տարբեր այլընտրանքներ են քննարկվում, այլընտրանքը նաև լաստանավն է, կարող են այլ ճանապարհներ էլ լինել»,-ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե լաստանավերի համար ճանապարհը հիմա էլ կա՝ օրինակ Փոթին, որը թանկ ճանապարհ է, ի՞նչ է փոխվելու, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Այդ ճանապարհը նախկինում ոչ կանոնավոր էր, հիմա կանոնավորվել է, ամսական երեք անգամ լաստանավերը կազմակերպված գնում են»:
Հարցին, թե տրանսպորտին վերաբերող որևէ այլ հարցում այլ ձեռքբերում ունեցե՞լ են, նախարարն ասաց, որ հարցեր բարձրացվել են և հույս հայտնեց, որ ձեռքբերումները շուտով կլինեն: