Հագուստ են գողանում. Հայկական ժամանակ
Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Երեւանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում։ Այդ երեւույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ խանութներում։
Գողությունների հարաճուն դինամիկան ստիպում է այդ խանութներին արտառոց քայլեր ձեռնարկել։ Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենու հագուստը գնելուց առաջ փորձել այն։ Վաճառողների պնդմամբ, հատկապես կանայք հանդերձարանում հագուստների վրայից հեռացնում են անվտանգության մագնիսները եւ դուրս հանում խանութներից։
Սա նոր երեւույթ է Հայաստանում։ Մինչեւ վերջերս հայաստանցիներն իրար սարսափահար պատմում էին Եվրոպայում խանութներից մեր հայրենակիցների գողությունների մասին։ Այս երեւույթը փաստորեն ներգաղթել է:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: