08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում. նախարարը՝ որդու շանսերից

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ՀՅԴ-ի  տարածքային ցուցակում առաջադրված է թիվ 1 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել են նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը,  Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ իր որդուն պատգամավորների թեկնածուների համար արժանի մրցակից է համարում:

«Գիտեք` այդ մրցապայքարի հետ յուրաքանչյուր կուսակցության ռեյտինագային թեկնածուն կապ չունի, կարծում եմ` ինքը կկարողանա լուրջ մրցակից լինել այդ ընտրատարածքում, և ժողովրդից կախված կլինի, թե ինչ չափով ձայներ կունենա»:

Ինչ վերաբերում է «Դաշնակցականների և ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի վեճին, պա Դ. Լոքյանն ասաց. «Մանրամասներից տեղեկացված չեմ։ Եթե նույնիսկ եղել է այդպիսի վիճաբանություն, դա չի կարող կրկնվել« Դաշնակցության» հետ։ Ես Բազմասեր Առաքելյանի հայտարարությունը տեսա, որ իրենք ընկերներ են ու չունեն պրոբլեմ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ