«Եթե ընտրակաշառք բաժանեն, ձեռքիցս չեն պրծնելու»
«Ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ, մեզ մոտ ընտրությունների նախաշեմին ոչ մի տեսակի խժդժություն չկա. և էական չէ՝ խոսքը ՏԻՄ ընտրությունների մասի՞ն կլինի, թե՞ համապետական», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:
Վերջինս շեշտեց՝ ընտրակաշառքներ բաժանելու դեպքերի հետ կապված՝ տեղեկացել է միայն մամուլից ու ասեկոսեներ է լսել, իսկ Ռինդ համայնքում ընտրակաշառք բաժանելու մասին անգամ խոսք լինել չի կարող:
«Մեզ մոտ ոչ մի ժամանակ ընտրակաշառք չի բաժանվել ու չի էլ բաժանվելու. ես դա խոստանում եմ ի պաշտոնե: Ես բոլորին էլ ասել եմ՝ մի նմանատիպ բան եղավ, իմ ձեռքից չեք պրծնելու», – նշեց Ռինդի համայնքապետը: