Հայաստանին չեն պարտադրի ՌԴ-ի հետ հարաբերություններ կրճատել. Ֆրանսիայի դեսպանը խոստանում է
՛՛Բավականին երկար ժամանակ Հայաստանը հանձնառություն է ստանձնել մերձեցման գործընթաց Եվրոպայի հետ, սրանցից արդեն շատ տարիներ առաջ ստորագրվել է համագործակցության համաձայանգիր Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրամիություն այդ պայմանագրից զատ կա Արևելյան գործընկերության վերաբերյալ քաղաքականությունը, վեց երկրներ են ներգրավված այդ ծրագրերի մեջ, իսկ Հայաստանում արդեն ավարտին է մոտենում Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը, որի մեջ կա տնտեսական առևտրային բաղադրյալը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Ըստ դեսպանի՝ Հայաստանի համար կարևոր է այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման արարողությունը: ՛՛Սա կարևոր ձեռքբերում է ու իմ շնորհավորանքները Հայաստանին, որ իր ստանձնած պարտավորությունները ավարտելու փուլում է գտնվում: Իսկ Ֆրանսիան չի կասկածել, որ Հայաստանն իր առաքելությունը ստանձնելուց հետո ի զորու չէր լինի ի կատար ածել այդ պարտավորությունները,-նկատեց դեսպանը`շարունակելով.
-Այդ պայմանագիրը նոր թափ պիտի հաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մակարդակում: Ենթադրվում է օրենսդրական առումով որոշակի փոփոխություններ, ադապտացում, ապա շատ զգալի տնտեսական շոշափելի արդիականացում: Սա կարևոր գործընթաց է ու առաջընթաց: Եվամիությունն արդեն ստանձնել է Հայաստանի համար թիվ մեկ տնտեսական գործընկերոջ կարգավիճակ՛՛:
Հարցին, թե չի կարծում որ այս համաձայնագրի պատճառով է ՌԴ-ը ճնշում Հայաստանին, դեսպանը պատասխանեց.
՛՛Դեսպանի գործառույթների մեջ չի մտնում մեկնաբանել մեկնաբանությունները, ինչ վերաբերում է ասոցացման համաձայնագրին, ապա բացվում են այն հեռանկարները Հայաստանի առջև, որոնք ես նշեցի, որոնք ոչ մի կերպ չեն կարող խոչընդոտել Հայաստանին իր ցանկացած հարաբերությունները վարել որևէ երկրի, այդ թվում` Ռուսաստանի հետ: Իմիջիայլոց, Ֆրանսիայի համար Ռուսաստանը ևս առաջնային դիրք գրավող տնտեսական գործընկեր է՛՛:
Նա նաև հավելեց, որ Եվրամիությունը ոչ ոքի և ոչինչ չի պարտադրում: