07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանում 45 հազար գրանցված հոգեկան հիվանդ կա

“Ինչ բան է հոգեկան առողջությունը հարցի շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել: Հոգեկան առողջությունը ամբողջական հոգեկան վիճակ է իսկ հոգեկան խանգարումները հոգեկան առողջության մի մասն են կազմում: Կան հոգեկան խանգարման ի ծնե ձևեր և կան հոգեկան խանգարման ժամանակավոր երևույթներ՝  դեպրեսիաներ, որոնք ցանկացած մարդու մոտ կարող են արտահայտվել և ժամանակավոր բնույթ գրել”,-այսպես է բնութագրում հոգեկան խանգարումները Հայաստանի հոգեբույժների  ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը :

Աշխարհում շուրջ 7 տոկոս մարդիկ ունեն հոգեկան լուրջ շեղումներ: Արմեն Սողոյանը դիտարկեց այն փաստը, որ մարդիկ հաճախ ամաչում են իրենց հոգեկան խանգարում ունեցող ազգականից: Մասնագետի գնահատմամբ` դա դիտարկվում է որպես “ստիգմայի խնդիր”:

“Մեզ մոտ նախորդ տարիների համեմատ ստիգմայի պակաս կա, սակայն դեռ կան մարդիկ, որ բժշկի դիմելու փոխարեն դիմում են  տարբեր մարդկանց, որոնք բժշկական կրթություն չեն ստացել”,-տեղեկացրեց հոգեբույժը:

Նա փաստեց, որ դեղորայք նշանակելու իրավունք ունի միայն բժիշկը՝ մասնագետը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները հասարակության համար ներկայացնում են վտանգ, սա պետք հասկանալ ու գնահատել ճիշտ ձևով:

Դիտարկելով դեպրեսիայի տարածվածության դեպքերը` Արմեն Սողոյանը մատնանշեց թունիսյան դեպքերը ներկայացնելով դրանց աղբյուր հանդիսացած հոգեբանական գործոնները.”Թունիսում մի անձնավորություն ինքնահրկիզում արեց և դրան անմիջապես հաջորդեցին թունիսյան հայտնի դեպքերը /այստեղ համատարած ինքնասպանություններ եղան-հեղ./: 

Մինչ այդ մասնագիտական հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ երկրի բնակչության զգալի մասը դեպրեսիայի մեջ է: Թունիսի ղեկավարը դրա վրա ուշադրություն չդարձրեց և տեսանք, թե ինչ եղավ”,-պարզաբանց Արմեն Սողոյանը:

Նկատենք, Հայաստանում 45 հազար մարդ այսօր գրանցված է հոգեբուժական հաստատություններում:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ