20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

1 րոպե լռությամբ հարգեցին

Ազգային ժողովի քառօրյա նիստի հիմնական հարցերի քննարկման անցումից առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված ջարդի ու կոտորածի զոհերի հիշատակը:

Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանից բռնագաղթած հայ բնակչության իրավունքների օրն է: 1988թ. փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած երկրի իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ բնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:

«Այդ ողբերգական իրադարձությունները, որոնց զոհ գնացին բազմաթիվ հայեր, ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի իսկական դեմքը՝ ապացուցելով որ ցեղասպանությունները կարող են կրկնվել, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նախկինում նման հանցագործություն կատարածներին»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ