Ինչու Մխիթարյանը ձեւացրեց, թե վնասվածք ունի
«Մանչեսթեր Յունայթեդի» կատակասեր երկպագուներից մեկը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատակել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի մասին:
Երկրպագուն հետևել է Ֆինլանդիայում այս օրերին ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնությանն ու այնտեղ նկատել հայ մասնակից Մխիթարյանին, ապա «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է այս լուսանկարն ու հետևյալ գրառումը կատարել.
«Lmao … Մխիթարյանը ձևացրել է, թե վնասվածք ունի, որպեսզի գնա դահուկներով սահելու»:
Երկրպագուն իրականում նկատել էր հայ դահուկորդուհի Աննա Մխիթարյանին:
Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Սենտ-Էտյենի» հետ կայացած պատասխան խաղի ժամանակ: Վնավսածքի պատճառով հայ ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Սաութհեմփթոնի» հետ կայանալիք խաղը: