26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հացամթերքի թանկացումը կշարունակվի նաեւ առաջիկայում. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհի”, գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումից հետո թանկացումների աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է։

10-20 դրամով արդեն բարձրացել է հացի տարբեր տեսակների գինը։ Սպասվում է, որ հացամթերքի թանկացումը կշարունակվի նաեւ առաջիկայում։ Ընդ որում, այն չի սահմանափակվի միայն հացով։ Արդեն իսկ նման միտումներ են նկատվում նաեւ այլ հացամթերքների եւ լայն սպառման ապրանքների դեպքում։

Սպասումները, որ լիցքավորման գազը շատ չի թանկանա, չարդարացան։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում այս ոլորտում, փորձելով պարզել, թե որքանով է հիմնավորված առաջարկվող նոր գինը։

Ի՞նչ կարող է հետեւել դրան, հայտնի չէ։

Ամեն դեպքում, օրենսդրությունը հանձնաժողովին իրավասություն չի տալիս պատժել այնպիսի տնտեսական դաշտում գործող ընկերություններին, որտեղ չկան գրանցված գերիշխող դիրք ունեցողներ։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ