01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կանաչ լույս Մոսկվայից. 168 Ժամ

«Կարևորն այն է, որ առաջին անգամ է նման հայտարարություն հնչում նման մակարդակով։ Նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կամ ավելի կոշտ դիրքորոշում է որոշել ստանձնել, կամ կանաչ լույս է ստացել Մոսկվայից։ Այս երկու տարբերակներից ցանկացածի դեպքում էլ նույն արդյունքի մասին ենք խոսելու՝ Հայաստանն այլևս որևէ զիջման չի գնալու, այլ ճանապարհ չկա։ Հայերը տեսան, որ ինչ-որ առումով Ռուսաստանը չի շարունակելու թուլացնել Հայաստանին, և հայերը, բարեբախտաբար, օգտագործում են այդ հանգամանքը։ Հայերը, մեր տղաներն անցյալ տարի ցույց տվեցին, որ շատ զորավոր, շատ պինդ դիմադրություն կարող են ցույց տալ, և ռուսները ստիպված են այդ գործոնը հաշվի առ-նել»,֊ թերթիթղթակցի հեա զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոաությունների կենտրոնի ւիորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե հայկական կողմն անհրաժեշտության դեպքում կկիրառի Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» համակարգերը։ Կայծ Մինասյանը նշել է, որ ռուսական կողմի վերջին բոլոր հայտարարություններից պարզ դարձավ, որ Հայաստանի տկարացումը չի ծառայում իրենց շահերին, փոքր-ինչ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ` ոչ միայն «Իսկանդերը» փոխադրելով, զենք մատակարարելով Հւսյաստանին, այլ փոխվեց Ռուսաստանի վերաբերմունքն ավելի լայն կոնտեքստով։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ