25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստուգում են գինեկոլոգներին

Ծննդօգնության ծառայության բարելավման, ինչպես նաև  մայրական մահացության ցուցանիշի կրճատման նպատակով,ի թիվս իրականացվող բազմաթիվ աշխատանքների հանրապետության ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքները գնահատելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի   ղեկավարությամբ, որում ընդգրկվել են նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության, ինչպես նաև   հանրապետության առաջատար մասնագետներ։

Բժշկական հաստատությունների հետ կնքված պետական պատվերի պայմանագրերում ներառված կետերի համաձայն բժշկական հաստատության տնօրինությունը պարտավոր է կազմակերպչական աշխատանքներիրականացնելբուժաշխատողների գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման համար։ Իսկ նախարարությունն իրավասու է իրականացնելու  գիտելիքների ստուգման գործընթաց և գիտելիքների գնահատման արդյունքների հիման վրա տնօրինությանըներկայացնել հանձնարարականներ։

Թափանցիկության ապահովման և սուբյեկտիվիզմից զերծ մնալու նպատակով նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ թեստավորումըկանցկացվի էլեկտրոնային եղանակով։Արդեն կազմվել ենգիտելիքների գնահատման 200 թեստովէլեկտրոնային բազա և համակարգչային ծրագիր: Թեստավորվող 471 մանկաբարձ-գինեկոլոգները (որից 213-ը` մարզերից)  գրավոր պետք է պատասխանենծրագրի պատահական ընտրությամբ հանված40 հարցի։

Հինգ անդամից կազմված հանձնաժողովը Վերատադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում առանձնացված և տեխնիկապես հագեցված սենյակում օրական կթեստավորի 10 մանկաբարձ-գինեկոլոգի:Թեստավորվողը  հարցերի պատասխանները կլրացնի գնահատման  թերթիկում, որը կվավերացվի իր և հանձնաժողովի անդամների ստորագրություններով:  Այնուհետև   թեստավորվողի պատասխանները  կհամեմատվեն  ճիշտ պատասխանների հետ  և կտրվի գնահատական: Ողջ գործընթացը կտեսանկարահանվի։

Նշենք, որ անցողիկշեմը 40 հարցից 36 ճիշտ պատախանն է կամ 90%-ի  ճշգրտությունը: Շեմը չհաղթահարած մանկաբարձ-գինեկոլոգներինկրկնակի թեստավորման համար կտրվի 3ամիս ժամանակ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ