01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հերթական անգամ ներկայացվել է ուռճացված հաստիքացուցակ. Քրիստ Մարուքյան

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը,  մեկնաբանելով համայնքի ավագանու արտահերթ նիստի չկայանալը, նշում է, որ օրենքի մեջ կան հստակ սահմանված կետեր, համաձայն որոնց, ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի, որպեսզի նիստը համարվի իրավազոր: «Եթե օրենքը թույլ էր տալիս, էլ ինչու՞ նիստ չգումարվեց»,-հռետորական հարց է ուղղում Ք. Մարուքյանը:

Նա նաև նշեց, որ դեռ դեկտեմբերից իրենք ուսումնասիրում են համայնքի 2017թ.-ի բյուջեի նախագիծը, որտեղ նախորդ տարիների համեմատությամբ իրենք փոփոխություններ չեն գտել: Իսկ ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքի, աշխատողների թվաքանակի, հաստիքացուցակի որոշման նախագծին, ապա այստեղ ոչ միայն օպտիմալացում չեն նկատել, այլև առավել ուռճացված հաստիքացուցակ է նեկայացվել:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ