26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խնդիրն այն է՝ այնպես մնամ, ինչպես եկել եմ. ԱԺ նախագահ

«Մենք այսօր ոչ թե մտածում ենք առաջին փուլն անցնելու մասին, այլ գիտակցում ենք, որ ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես մեր հասարակությունն է ուզում, և մեզ համար խնդիրն էլ դա է, որ օրինական ընտրություն անցկացնենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին, թե մտահոգիչ չեն համարում, որ սահմանում լարված իրավիճակ է, սակայն ՀՀԿ ցուցակի առաջին համարը Պաշտպանության նախարարն է, ով պետք է զբաղվի ոչ թե պաշտպանության գործով, այլ քարզչությամբ՝ նա պատասխանեց.

«Սա նոր ընտրական կարգ է, և այստեղ խնդիրները չեն վերաբերում՝ ով է առաջին կարգում, ովքեր՝ ոչ: Քննարկել ենք և որոշել՝ առաջին տասնյակում լինեն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն ներկայացնել ՀՀԿ-ի գործունեությունը և զբաղվեն դրանով: Բացի այդ չեմ կարծում՝ հիմնական գործը շտաբի ղեկավարի վրա է դրված, դա քաղաքացիական պաշտոն է, իսկ նա, բնականաբար, այդ ամեն ինչը տեսնում է, հետևում է և փորձում է լուծումներ տալ: Ըստ էության, իհարկե դժվար է, բայց ասեմ, որ նա առավոտվանից մինչև կես գիշեր աշխատանքի մեջ է»:

Անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում իր զբաղեցրած տեղին՝ ԱԺ նախագահն ընդգծեց. «Եթե անգամ ես ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա, այնպես որ, ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ հիմնադիրն եմ, կուսակցության մեջ այդպես էլ ընդունվում է: Էնպես չէ, որ խնդիրը հետևյալն է, որ ես անպայման պետք է պատգամավոր դառնամ, խնդիրն այն է՝ այնպես մնամ, ինչպես եկել եմ և կարողանամ մինչև վերջ փորձել անել այն աշխատանքը, որ դրված է իմ վրա, մինչև վերջ տանեմ»:

Նա նաև հավելեց՝ կցանկանար ընտրություններից հետո էլ լինել ԱԺ նախագահ, սակայն ով էլ լինի այդ պաշտոնում, կստանա իր համաձայնությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ