20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մի տրվեք այդ հայտարարություններին. Ռուստամյանը՝ Սամվել Բաբայանի ու Սեյրան Օհանյանի հայտարարությունից

«Ընտրություններից մի ամիս առաջ կոնկրետ թվերի մասին խոսելն անիմաստ է, որովհետև ընտրակաշառքը բաժանում են հիմնականում նույն օրը։ Առայժմ ոչ մեկին 100 դոլար կաշառք չեն տվել։ Ուզում են ուսումնասիրել հնարավոր տարբերակները, իրենց մեջ ճշտեն գները։ Սա էլ նորություն չէ, բայց այս անգամ, բնականաբար, ավելի շատ է օգտագործվելու, որովհետև ընտրակեղծիքները տեղամասերում գրեթե անհնար են։ Մնում է` հիմա դուրսը ընտրակեղծիքներ կատարեն»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսամյանը։

Նրա խոսքով` այս հարցում ՀՅԴ-ն միշտ բացառություն է եղել, ՀՅԴ-ն ունի հստակ էլեկտարատ, որի առջև պատասխանատու է և երբեք էլ ընտրակաշառք չի բաժանել:  Ռուստամյանի դիտարկմամբ`ընտրողներն այսօր ընտրությունը դիտարկում են որպես փող աշխատելու միջոց:

Ինչ վերաբերում է  Սեյրան Օհանյանի և Սամվել Բաբայանի հայտարարությանը, որ քաղաքական ուժերը ընտրություններից առաջ արդեն ձայների տոկոս են պայմանավորվել, նա հորդորեց լուրջ չընդունել դա։ «Ընտրություններ են, շատ լուրջ մի ընդունեք, որովհետև նույն բաներն են ասում։ Սրանք ընտրական պրոցեսներ են, որտեղ սուտն ու կեղծիքը հասնում են նույն մակարդակին։ Այդ հայտարարություններին շատ մի տրվեք»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ