10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բանակի պատվի հետ են խաղում.վերլուծեցին Գորիսյան դեպքերը

Այսօր՝ հուլիս 10-ին “Հենարան” ակումբում կայացած մամուլի ասուլիսում ազատամարտիկ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Կարապետյանը, պահեստազորի փոխգնդապետ Գևորգ Տեր-Գևորգյանը, պահեստազորի ավագ լեյտենանտ, երկրորդ խմբի հաշմանդամ Գեղամ Հակոբյանը և ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը անդրադարձան “Հարսնաքարի” և Գորիսի դեպքերին:
“Ոտնձգությունը համազգեստ հագած մարդու նկատմամբ դատապարտելի է, դա նույնն է, որ դու պետության դեմ ես դուրս գալիս, ես համոզված եմ , որ դա պետք է համապատասխան պատիժ ունենա: Ես չէի ասի , որ այդքան էլ անպաշտպան են մեր զինվորականները: Բոլորս էլ մարդ ենք՝ համազգեստ հագածներն էլ մարդիկ են :Մեր հասարակության մեջ համազգեստի նկատամամբ հարգանք չձևավորվեց, և դրա համար հետևանքներն այսպիսինն են: Սա պետության բացթողումն է”,-նկատեց  Գևորգ Տեր-Գևորգյանը:

Նրա դիտարկմամբ բացթողումը գալիս է դեռևս ազատամարտի տարիներից, երբ համազգեստ հագած զինվորին դիտարկում էին, որպես “ մորուքավորներ, մութ ու ցուրտ տարիներ կամ ասֆալտի ֆիդայիններ” ածականներով:

”Ոչ մեկ ՀՀ-ում ոչ մի բարոյական իրավունք չունի ձեռք բարձրացնել զինվորական մի անձնավորության վրա, որը ծառայումա ժողովրդին և հայրենիքին, այսինքն պետության շահերնա պաշտպանում և եթե պետության շահերնա պաշտպանում, ուրեմն պետականության հիմքում ընկած է ինքը »,-կոնկրետ Գորիսի դեպքերին  գնահատական տվեց Կարեն Մելիքբեկյանը:

Կարեն Մելիքբեկյանի կարծիքով այս անգամ ձեռք է բարձացվել կոնկրետ պետության և պաշտպանության նախարարության վրա.”Այսինքն մեր պետության հիմքում կայացած բանակի պատվի հետ են խաղում”,-հավելեց նա:

Նրա դիտարկմամբ բոլոր պաշտոնյաներն էլ շարքային քաղաքացիներ են և ոչ ոք պետական պաշտոնյաին բարոյական իրավունք չի տվել սպային կրակելու ճանապարհով անձնական հարցեր լուծել:

Ազատամարտիկները նկատեցին նաև, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ ազատամարտի տարիներին ոչ մեկից հետ չի մնացել: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ