Շոո՞ւ /վիդեո/
”Ես կարծում եմ կոնտեքստից դուրս հարցադրումներ պետք չէ անել, պետք է ամբողջական նայել, թե ինչ է ասվել”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով այն հարցին, թե կարծում է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կարծիքը հաշվատվության վերաբերյալ ոչ ոքի չի հետաքրքրում, ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Մեր դիտարկմանը, որ նախարարները վարչապետի հանձնարարությամբ հերքում են ՎՊ-ի հաշվատվության մեջ ներկայացված բացահայտումները չարաշահումների մասին, ապա ՎՊ-ը կրկին հաղորդագրություններ է տարածում` պատասխանելով նախարարներից յուրաքանչյուրին, և սա շոու տպավորություն է թողնում, նախարարն արձագանքեց.
”Կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքը որոշում կայացնի բոլոր հնչած մոտեցումների վերաբերյալ և ունենա իր եզրակացությունը կոնկրետ յուրաքանչյուր դեպքի մասով: Հաշվետվությունը հրապարակային է, և հաշվետվության վերաբերյալ կարծիքներն էլ հրապարակային են, կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր եզրակացություններն անել”:
Մանրամասները` տեսանյութում: