26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Չորս տարեկան Նարեկը` շախմատային հսկա

Փետրվարի 15-ից 23-ը «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցում անցկացվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշար: Մասնակցում էր 26 շախմատիստ, որոնք ներկայացնում էին Երևանի տարբեր կրթօջախներ:

Մրցաշարն անցկացվեց 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով:

Համաձայն ՀՀ շախմատային ֆեդերացիայի կանոնակարգի` 8 հնարավորից 6 միավոր վաստակած շախմատիստներին շնորհվեց 4-րդ մարզական կարգի համար անհրաժեշտ 2 նորմաներից 1-ը, 6,5 միավոր վաստակածներին` 4-րդ մարզական կարգ:

Մրցաշարի վերջնական արդյունքների համաձայն՝ Տաթևիկ Ֆրանգուլյանը 8 հնարավորից վաստակեց նույնքան միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ միառժամանակ լրացրեց 4-րդ մարզական կարգ, իսկ Ալեն Գասպարյանը և Տիգրան Բադալյանը վաստակեցին 6 միավոր և զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Վերջիններիս շնորհվեց 4-րդ մարզական կարգի նորմա:

Մրցաշարին մասնակցում էր նաև «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի 4-ամյա աշակերտ Սամվել Մելքոնյանը, ով վաստակեց 5 միավոր և արժանացավ հատուկ մրցանակի:

Հաղթողները պարգևատրվեցին դիպլոմներով և մեդալներով:

 

«ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի լրատվական բաժին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ