Ալիևը նոր պլան ունի
«Իրավիճակը ղարաբաղաադրբեջանական շփման գծում իսկապես շատ լարված է: Բայց դա սպասելի էր: Այս ամենը ապրիլյան ձախողումը շտկելու՝ ալիևյան ձգտումներն է արտացոլում: Նա ամեն կերպ ուզում է իր բացթողումը շտկել», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով՝ չի բացառում պատերազմի վերսկսումը:
Քաղաքագետը շեշտեց՝ Ադրբեջանից դուրս եկող տեղեկատվական հոսքերը ցույց են տալիս՝ Ալիևը նոր պլաններ ունի. Ադրբեջանը պատրաստվում է որոշ գործողույթունների, պարզապես դժվար է ասել, թե այդ զինված հարձակումներն ինչ ծավալների կարող են լինել:
«Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե ապրիլին մեր ԶՈՒ-ն պատրաստ չի եղել ապրիլյան պատերազմին: Մեր բանակը պատրաստ է եղել և հենց դրա շնորհիվ էր, որ կարողացանք կանխել թշնամու գրոհը. թշնամին ձախողվեց: Եվ այդ ձախողման պատճառով է, որ Ալիևն այսօր ընտրել է այս ոճը: Մենք պատրաստ էինք ապրիլին, պատրաստ ենք և այսօր», – եզրափակեց քաղաքագետը: