Գազի մասին մի քանի օրից….լսեց Սամվել Ալեքսանյանի անունը` հեռացավ
”Մի քանի օրից կասենք, բանակցություններն ավարտական փուլում են”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով ռուսների հետ տարվող բանակցությունների մասին: Հիշեցնենք, որ գազի սակագինը բարձրացել է, իսկ այժմ կառավարությունը սուբսիդավորման շուրջ է բանակցում ռուսների հետ:
Հարցին, թե որտեղից է հատկացվելու սուբսիդավորման համար պահանջվող մոտ 150 միլիոն դոլարը, արդյոք դա գրանտ է լինելու, նախարարը նույն պատասխանը տվեց.
”Մի քանի օրից կասենք”:
Լրագրողների դիտարկմանը, որ իրենք նախօրոք հայտարարում էին, որ շղթայական թանկացումներ չեն լինի, իսկ հիմա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ներմուծվող ու վաճառվող շաքարավազի գինն է օրինակ թանկացել, նախարարն արձագանքեց. ”Ես չգիտեմ շաքարը թանկացել է, թե չէ”:
Ապա նա անպատասխան թողեց մյուս հարցերն ու դանդաղ քայլերով հեռացավ կառավարությունից:
Դիտեք` տեսանյութը: