07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Պաշտոնական Երևանի արձագանքը ադեկվատ չէր. Կիրո Մանոյան

‘’Ճիշտ է` այդ քայլը  հայ-ռուսական ռազմական  պայմանագրի դրույթների խախտում չէ, բայց  ռազմավարական դաշնակցի պահվածք էլ չէ: Այդ տրամադրվող զենքը ռազմական  հավասարակշռությունը չի խախտում,  բայց և այնպես մեծացնում է պատերազմի հավանականությունը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քայլի մասին: Մանոյանի խոսքով` եթե Ադրբեջանի նման պետության ձեռքին հայտնվում են նոր զենքեր, պատերազմի հավանականությունը մեծանում է: ”Քանի որ ինչ-որ քայլերի դիմելու Ադրբեջանի գայթակղությունը մեծանում է, որպեսզի կարողանա իրավիճակը փոխել: Այս իմաստով մտահոգիչ է Ռուսաստանի պահվածքը, ինչքան էլ փորձեն ներկայացնել, որ ռազմական հավասարակշռությունը չի խախտվում”,-նկատեց նա:

Մանոյանը սխալ է համարում նաև պաշտոնական Երևանի պահվածքը: Ըստ նրա`հրապարակային հակազդեցությունն այնքան էլ ադեկվատ չէր: ”Ռուսաստանը պետք է զգա, որ Հայաստանը, հայ ժողովուրդը, իշխանությունները, քաղաքական ուժերը դժգոհ են իր այս պահվածքից”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ