07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

‘Ժառանգությունը’ նոր պատգամավոր կունենա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ստացել է ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները վայր դնելու ԱԺ արձանագրությունը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը:

‘ԿԸՀ-ն մեկ շաբաթվա ընթացքում նիստ կհրավիրի, կընդունի արձանագրությունը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը կհանձնի կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին’,-նշեց մամլո քարտուղարը:

Հիշեցնենք, որ ‘Ժառանգության’ ցուցակում հաջորդը Թեւան Պողոսյանն է, ով ինքնաբացարկ չի ներկայացրել: Պատգամավորական մանդատը կհանձնվի մինչեւ հոկտեմբերի 10-ը, եթե, իհարկե, մինչ այդ Թեւան Պողոսյանը ինքնաբացարկ չներկայացնի:

Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել ‘Ժառանգության’ համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ