26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անկարայի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակվում է. Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիան և Իրաքը մասնատելու մտադրության համար Իրանին մեղադրելուց հետո 2 երկրների միջև սկսված լարվածությունը նոր դրսևորումներ է ստանոմ:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` նախօրեին Թեհրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն և խիստ զգուշացում ստացել այս անգամ արդեն արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարության կապակցությամբ:

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բեհրամ Քասըմին էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Թուրքիայի հարցում համբերատարություն ենք դրսևորում, սակայն մեր համբերությունը սահման ունի: Մենք Թուրքիայի ղեկավարությունից ակնկալում ենք, որ ուշադրություն դարձնեն Իրանի վերաբերյալ իրենց հայտարարություններին, որպեսզի այլևս նման բաներ չկրկնվեն: Եթե մեր թուրք բարեկամների կողմից կրկնվեն նմանատիպ հայտարարությունները, ապա մենք չենք լռի և պատասխանը կտանք»:

Հիշեցնենք, որ Անկարայի և Թեհրանի միջև կոշտ հռետաորաբանությամբ ուղեկցվող լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Էրդողանը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ Իրանին մեղադրեց Իրաքում և Սիրիայում կրոնական անհանդուրժողականություն հրահրելու և Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատանք տանելու մեջ:

Էրդողանի մեղադրանքներին ի պատասխան Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է Բաղդադի օրինական խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել այն ահաբեկչությանը դեմ, որի վատ հետևանքները բազմիցս թափանցել են մինչև Թուրքիայի սիրտը:

«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվել առանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին:

Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին»,- ասված էր հայտարարության մեջ:

Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ էլ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն էր Իրանի վերաբերյալ մեղադրական հայտարարությամբ հանդես եկել` մեղադրելով Թերհրանին Սիրիան և Իրաքը շիականացնելու մեջ:
Սրան ի պատասխան էլ փետրվարի 20-ին Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ և զգուշացվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ