16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Մասնագետները տագնապած են` կեղծ դեղեր են հայտնաբերվել. Հրապարակ

Առողջւսպահության համակարգում սկանդալ է հասունանում՝ առողջապահության տեսչությունն օրերս 2 կեղծ դեղատեսակ է հայտնաբերել դեղատներում։ Ահազանգերի հետքերով գնալով պարզել են, որ հանրության կողմից մեծ պահանջարկ վայելող երկու դեղի խմբաքանակների մեջ կեղծված դեղեր կան։ Մեկը ճնշումը կարգավորող պրեստանս դեղամիջոցն է, մյուսը՝ անտիբիոտիկ է՝ ցեֆտրիաքսոն աստերիա։ Առգրավված դեղերը տեսչությունը հանձննել է փորձաքննության էմիլ Գաբրիելյւսնի անվան փորձագիտական կենտրոնում։ Արդեն կան եզրակացությունները, որոնք հաստատում են, որ դեղորայքը կեղծված է։ Ընդ որում՝ երկուսն Էլ բավականին կոպտորեն են կեղծվել։ Ցեֆտրիաքսոն-աստերիայի օրիգինալի դեպքում 1գ դեղի սրվակի բարձրությունը՝ կափարիչով հանդերձ, 6 սմ է, իսկ կեղծ սրվակի բարձրությունը՝ 5 սմ։

Պրեստանս 5 մգ/10 մգ դեղահատ թիվ 30 դեղի կեղծված տարբերակի տուփի վրա նշված սերիան իրենից ներկայացնում է յոթանիշ թիվ (0990516), ի տարբերություն օրիգինալի, որի սերիան բաղկացած է 6 նիշից։

Վերջին դեղատեսակը նաեւ ուղարկվել է Ֆրանսիա՝ մայր գործարանում փորձաքննության, որտեղից պատասխան է եկել, որ սա իրենց մոտ չի արտադրվել։ Թե որտեղ են կեղծվել դեղերը, մասնագետները չգիտեն, սակայն նրանք տագնապ են հնչեցնում, քանի որ կեղծ պրեստանսի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն ոչ միայն բուժիչ որակներ չունի, այլեւ «վտանգավոր է առողջության համար»։

Մանրամասենրին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ