26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը սպառնում է` ուղղակի կպատժի. Ժամանակ

ԵԿՄ համւսգումարից հետո Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում նրանց է ուղղել բավականին թափանցիկ զգուշացում պարունակող մեսիջներ։ Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ոչ ոք չփորձի բանակում ծավալել կուսակցական քարոզչություն։

Առաջին հայացքից Սարգսյանի հայտարարությունը տրամաբանական է` նկատի ունենալով այն, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական կառույց եւ չմիջամտի քաղաքական գործընթացներին, ինչը Սահմանադրության եւ օրենքի պահանջ է։

Ավելին՝ ընդհանրապես պետական կառավարման համակարգը չպետք է ներգրավվի քաղաքական գործընթւսցների մեջ, ինչը, սակայն, մեղմ ասած՝ այդքան էլ այդպես չէ, եւ պետական համակարգը ըստ էության հանդիսանում է իշխանության վարչական ռեսուրս, որը վերածվում է ընտրական արդյունքի մի հսկա մասի։ Այդ տեսանկյունից էլ առաջին հայացքից Սերժ Սարգսյանի զգուշացումը եւ հորդորը տրամաբանական է ոչ միայն զուտ բանակի, այլեւ ընդհանրապես պետական ապարատի առումով։

Սակայն ուշագրավ է Սերժ Սարգսյանի ձեւակերպումը, որտեղ խոսվում է ոչ թե բանակն իշխանության քաղաքական շահերին չծառայեցնելու, այլ հենց կուսակցական գործունեությունը բանակ չտեղափոխելու մասին։ Իսկ այստեղ արդեն տողատակը դառնում է բավականին ուշագրավ, եթե նկատի ենք առնում այն, որ իշխող կուսակցությունից բացի՝ կա մեկ այլ կուսակցական հարթակ, որը նախընտրական շրջանում բավականին ուղիղ առնչություն ունի բանակին։

Խոսքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքի մասին է։ Իհարկե, Սեյրան Օհանյանը ներկայումս պաշտոնաթող է, բանակի հետ պաշտոնական ոիեւէ առնչություն չունի, սակայն անկախ այդ հանգամանքից՝ բանակի հրամկազմում, անկասկած, կարող են լինել մարդիկ, որոնք կարողեն հւսմակրել Օհանյանի քաղաքական գործունեությունը։ Անշուշտ, օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սեյրան Օհանյանն ինքը նաեւ հայտարարեց, որ բանակը չպետք է միջամտի քաղաքականությանը եւ պետք է զերծ լինի որեւէ քաղաքական ներգրավվածությունից։

Բայց մյուս կողմից էլ նույն ասուլիսում նախկին նախարարն արեց բավական ուշագրավ մի հայտարարություն, որի ենթատեքստում նկատելիորեն ուրվագծվում էր նաեւ զինվորականության, բանակի ղեկավար կազմի շրջանակում որոշակի դրական տրամադրվածություն եւ համակրանք առաջացնելու ակնկալիքը։

Սեյրան Օհանյանի այդ հայտարարությունն, իհարկե, կարող է թելադրված լինել նաեւ սեփական նախարարական գործունեության ընթացքի վերաբերյալ մեղադրանքներին հակւսդարձելու նպատակադրումով, բայց Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին, դրանից բացի, որոշակիորեն նշմարել է նաեւ քաղաքական պջակցության մեսիջներ, մասնավորապես՝ այն հայտարարությունների տեսքով, որ Սարգսյանը ապրիլից հետո անարդարացիորեն թիրախավորել էր բանակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասով։

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ համաձայն չէր կադրային մի շարք պաշտոնանկությունների հետ եւ ընդհանրապես կարծում էր, որ բանակը չպետք է լիներ հետապրիլյան հակակոռուպցիոն քայլերի թիրախ։ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն ըստ ամենայնի ընկպլել է իբրեւ մարտահրավեր եւ բանակի տարբեր շրջանակներում համակրանք առաջացնելու հայտ, ինչին էլ թերեւս շտապել է արձագանքել եւ արգելակել այդ հայտը եւ նախընտըական շրջանում կանխարգելել բանակի հրամկազմի տրամադրությունների հնարավոր «ապակենտրոնացումը», հնարավոր սաբոտաժը։

Սարգսյանն այդ կապակցությամբ հնչեցրել է ուղղակի սպառնալիք, որ «միջկուսակցական քննարկումների փորձերը ուղղակի պատժվելու» են։ Այդ ամենով հանդերձ, ինչ խոսք, կասկածից վեր է, որ բանակը չպետք է լինի միջկուսակցական պայքարի ասպարեզ, ինչը առաջին հերթին, իհաիկե, ենթադրում է այն, որ իշխանությունը, բանակը զերծ պահելով այդ հեռանկարից, նաեւ առաջին հերթին հենց իի օրինակով պետք է ցույց տա, որ բանակը մշտապես հեռու է պահելու քաղաքականությունից, այդ թվում նաեւ՝ քաղաքականության իր բաժնեմասից։

Առավել եւս, որ ապրիլի պատերազմը գործնականում ցույց տվեց, որ բանակի իրական եւ գլխավոր բաժնետերը Հայաստանի քաղաքացին է, Հայաստանի հասարակությունը, որը անկախ իր քաղաքական համակրանքներից եւ հակակրանքներից՝ ապրիլի պատերազմին մեկ մարդու նման անմիջապես կանգնեց բանակի կողքին եւ օգնեց լուծել գերկարեւոր խնդիրներ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ