Արթուր Աբրահամի մրցակիցը կլինի Ռոբին Կրասնիկին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կկայանա ապրիլի 22-ին, հաղորդում է: Այս մասին հաղորդում Boxingscene-ը:
Արթուրի մրցակիցը կլինի լեհ 29-ամյա Ռոբին Կրասնիկին:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ տարվա նոյեմբերի 12-ին Մոնակոյում պետք ռեւանշ մենամարտ անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեի հետ, սակայն արմունկի վնասվածքի պատճառով հրաժարվել էր այդ մենամարտից: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել էր հուլիսի 16-ին Բեռլինում՝ նոկաուտով 8-րդ ռաունդում հաղթելով նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին:
Փետրվարի 20-ին հայ բռնցքամարտիկը նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը: