Արցախում կոչ են անում ակտիվություն ցուցաբերել
Փետրվարի 20-ին ժամը 9.00-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի առաջին ճեպազրույցը՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անունից Ս. Արզումանյանը շնորհավորեց բոլորին Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: ԼՂՀ ՀԿՀ նախագահի խոսքով՝ ժամը 9.00-ի տվյալներով ԼՂՀ հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տեղեկատվության համաձայն, փետրվարի 20-ին ժամը 8:00-ին բացվել են հանրաքվեի բոլո 280 տեղամասերը և քվեարկությունն սկսված է: Ս. Արզումանյանը կոչ արեց հանրությանը՝ ակտիվություն ցուցաբերել և կատարել իրենց քաղաքացիական պարտքը։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի: