09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգա հրավիրված քաղաքապետերի հետ

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով մասնակցել է այս օրերին Լատվիայի մայրաքաղաքում անցկացվող երգի եւ պարի տոնի շրջանակում Ռիգա հրավիրված Շվեդիայի Պորի, Նորչեպինգ եւ ՌԴ Պսկով քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպմանը:

Ողջունելով գործընկերներին՝ Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ հատկապես այս տոնը մեծ նշանակություն ունի լատվիացիների համար: Հանդիպման շրջանակում քաղաքապետերը զրուցել են քաղաքային տնտեսությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, համառոտ ներկայացրել իրենց քաղաքների կառավարման համակարգերն ու առաջնահերթությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու անմիջական շփումները լավ առիթ են քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու եւ դրա շուրջ նոր հարաբերություններ ստեղծելու համար. “Նմանատիպ հանդիպումները նպաստում են քաղաքների միջեւ գործընկերային կապեր ստեղծելու եւ դրանք առավել նպատակային հիմքերի վրա դնելու համար, քանի որ, ըստ էության, բոլոր քաղաքների խնդիրները համանման են: Ես հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում մեր քաղաքների միջեւ եւս կձեւավորվեն գործընկերային հարաբերություններ: Ի դեպ, օրերս մենք  Ռիգայի քաղաքապետի հետ ստորագրել ենք  եղբայրացման համաձայնագիր, ըստ որի, պարտավորվել ենք ամրապնդել եւ զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջեւ: Ձեզ նույնպես ուզում եմ վստահեցնել, որ Երեւանը միշտ բաց եւ պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու”,- նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպումը կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաքի վերջերս հիմնանորոգված Մշակույթի տանը: Հանդիպման ավարտից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ, շրջել է Մշակույթի պալատի հարակից տարածքով եւ ծանոթացել այլեւս Ռիգայի լավագույն հանգստի գոտիներից մեկը դարձած զբոսայգու պայմաններին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ