15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Րաֆֆիին պատին են սեղմել

“Ժառանգություն” կուսակցության քաղխորհրդի անդամները, Henaran.am-ի տեղեկություններով, բառի բուն իմաստով պատին են սեղմել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նրանք  պահանջել են “տետ ա տետ” հանդիպել “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին եւ ճշտել, թե ինչու է դավաճանել իրենց: “Ժառանգության” առաջնորդին կուսակիցները հիշեցրել են այն օրերը, երբ Քոքոբելյանը իրենց գրասենյակից դուրս չէր գալիս, որպեսզի ընդգրկվեր ցուցակում:

“Համոզվեցի՞ք հիմա, պ-ն Հովհաննիսյան, որ նա իշխանություների դրածոն էր”,-հարցրել են  քաղխորհրդի անդամները: Հովհաննիսյանը հանգստացրել է թիմակիցներին՝ ասելով, որ Քոքոբելյանը պատասխան կտա, երբ ժամանակը գա: Թե երբ կլինի պատմական պահը՝ մանրամասներ նա կուսակիցներին չի հայտնել:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից եւ նրան կփոխարինի Թեւան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ